«Ականաթ» գալերիայի պաշտոնական բացումը կատարվել է 2001 թ․դեկտեմբերի 17-ին։

Գալերիայի անունը վերցվել է «ականաթ» (կամ «ականատ», «ակնատ») հայ բարբառային գոյականից, որը նշանակում է երկու կից տների ընդհանուր պատի մեջ բացված անցք, որի միջոցով հարևանները իրար հետ կապ են պահում և իրեր փոխանակում։

Այս տարիներին «Ականաթում» ցուցադրվել են հայ և միջազգային բազմաթիվ արվեստագետներ։ (Այդ ցուցահանդեսների լրիվ ցուցակը տե՛ս այստեղ։)

«Ականաթը» հաճախակիորեն համագործակցել է ժամանակակից արվեստի «Ուտոպիանա» կազմակերպության (Շվեյցարիա-Հայաստան), Ժամանակակից արվեստի ինստիտուտի (Երևան), «Ինքնագիր» գրական ակումբի (Երևան) և այլ կազմակերպությունների հետ։

2016 թվականից «Ականաթը» գործում է վիրտուալ հարթակում։